Աշխարհի ամենատարեց արշավորդն 95-ամյա Քեյթ Ռայթն է, ով բնակվում է Ավստրալիայում։Երկրորդ Համաշխարհային պատերազմի մասնակիցը մինչեւ 85 տարեկանը չի մասնակցել որեւէ արշավի։ Սակայն, վերջին տասը տարիներին մի քանի անգամ տարքեր արշավների մասնակցելուց հետո, ձեռնամուխ է եղել վերջին՝ աշխարհի շուրջ ճանապարհորդությանը։Ինչպես նշել է վետերանը՝ ամեն ինչ սկսվել է կնոջ մահից հետո։ Նա վաճառել է բնակարանն ու տնտեսած գումարներով սկսել շրջագայությունները։ Ավստրալացի արշավորդը 10 տարիների ընթացքում եղել է 23 երկրներում եւ 109 քաղաքներում։























