Կանգառի տաղավարը սպանել է կնոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Կեմերովի մարզի բնակչուհին տարածաշրջանում մոլեգնող փոթորկի զոհn է դարձել: Ուժեղ քամին վայր է գցել կանգառի տաղավարը, որն ընկել է կնոջ վրա: Ստացված վնասվածքներից կինը մահացել է:

Ինչպես տեղեկացնում է Интерфакс-ը, 55-ամյա կինը մահացել է տեղում: Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու բժիշկները ստիպված են եղել գրանցել նրա մահվան փաստը:

Այսօր Կեմերովի մարզում եղանակը կտրուկ վատացել է: Քամու ուժգնությունը կազմում է վայրկյանում 25 մետր: Մի քանի շրջաններում տուժել են տների տանիքները, բնակավայրերի մի մասը հոսանքազրկվել է:




Լրահոս