Ջրի վաճառքն ավելացել է 423 000 խորանարդ մետրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերին մայրաքաղաքին աղբյուրներից ջուր հասցնող մայրուղային ջրատարներից միայն մեկն է կանգ առել՝ Ապարան – Երեւանը` 24 ժամով, որի պատճառը անհետաձգելի միջոցառումներն էին: Այդ ընթացքում կատարվել է 6 անուն աշխատանք, ինչպես տեխնիկական բնույթի, այնպես էլ ապօրինի միացումների ապամոնտաժմամբ պայմանավորված, որի արդյունքում էապես բարձրացել է ջրատարի ու նրանից սնուցվող տարածքների ջրամատակարարման համակարգերի շահագործման հուսալիությունը: Մնացած մոտ երկու տասնյակ մայրուղային ջրատարները գործել են անխափան, նույնքան անխափան ջուր մատակարարելով Երեւանին:

Իսկ ահա ներքաղաքային բաշխիչ ցանցում աշխատանքները  շարունակվել են նախկին ինտենսիվությամբ: Մասնավորապես, Շենգավիթի Չեխովի փողոցում  գոտիավորվել է համակարգը, որի ընթացքում վերացվել են վթարներ, տնտեսվել է ջուր, կայունացել է ճնշումը եւ բարելավվել ջրամատակարարումը: Նմանատիպ աշխատանք է կատարվել Արտաշիսյան փողոցում, որի շրջանակներում նաեւ շահագործումից հանվել է վթարված ջրագիծ: Ավանի Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում խցափակվել է ջրագիծը, որը միջանկյալ կապ էր հանդիսանում Կաթնաղբյուրի 3-րդ ջրատարի և Ավանի ջրագծի միջև: Դրա շնորհիվ հնարավոր է դարձել առանձնացնել բաշխիչ ցանցը ջրատարից, ապամոնտաժել անսարք փականը, ապահովել ջրագծի առավել պարզ շահագործումը և բարելավել ջրամատակարարումը: Նոր-Նորքի 2-րդ զանգվածում՝ Թոթովենց փողոցի և Թոթովենց անցուղու խաչմերուկում թուջե ջրագծի վրա հայտնաբերվել ու վերացվել է վթար, որը ջրի կորստի էր բերում:

Ուշադրության կենտրոնում է եղել նաեւ ջրամատակարարման համակարգի բարելավման ու վերականգնման ծրագրի շրջանակներում իրականացվող շինարարությունը: Հաշվետու ժամանակամիջում մասնավորապես փոխարինվել է Նուբարաշենի 11-րդ փողոցի  5-16 շենքերը սնուցող ջրագծերը և շենքերի մուտքագծերը,  վերակառուցվել է Արզումանյան փողոցի` Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկից  մինչև Արզումանյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկ ջրագիծն ու Բաշինջաղյան 159/1 -ի կոյուղագիծը, շահագործումից դուրս են բերվել Գ.Նժդեհի և Մանթաշյան փողոցների խաչմերուկից մինչև Մանթաշյան 2-ի, Գ.Նժդեհի և Մանթաշյան փողոցների խաչմերուկից մինչև Մանթաշյան և Արտաշիսյան փողոցների խաչմերուկ, Արագածի 1-ից մինչև Արագածի 93 գոյություն ունեցող ջրագծերը: Այնտեղ առկա միացումները տեղափոխվել են նույն փողոցներով անցնող ջրագծերի վրա, տարածքում կառուցվել են բաշխիչ հանգույցներ և անհատական ջրաչափական հորեր:

Մի շարք վայրերում էլ այդօրինակ աշխատանքները շարունակվել են: Օրինակ, Եղվարդում Շիրակի փողոցի ջրագծի կառուցումը, Երեւանում Պուշկինի  60 հասցեի եւ հարակից տարածքների բակային ջրագծերի վերակառուցումը՝ ենթակառուցվածքներով հանդերձ, Վարշավյան փողոցի ջրագծի  փոխարինումը, Խ.Խաչատրյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկից Խ.Խաչատրյան փողոցով մինչև Լենինգրադյան 52 ջրամատակարարման համակարգի նոր ջրագծերի կառուցումն ու վերակառուցումը:

Ընդհանուրառմամբհամակարգումայդընթացքումկառուցվելէ478 մետրմետաղական, 1183 մետրպոլիէթիլենեջրագիծև 12 մետրկոյուղի, փոխարինվել` 461 մետրջրագիծև 64 մետրկոյուղագիծ, շահագործումիցհանվելէ 5745 մետրվթարվածջրագիծ: Նաեւ վերացվելէ 615 ջրագծիվթար, 1859 կոյուղուվթարև 207 վթար` պոմպակայաններում: Տեղադրվելէ39փականև 5 ջրաբաշխիչհանգույց, սահմանազատմանկետէտեղափոխվել 39 ջրաչափ, մաքրվելէ 25 դիտահորև 1934 անձրևընդունիչ:

Դրա շնորհիվ սեպտեմբերին Երևանում 23,5-24,0 ժամ ջուր է ունեցել սպառողների 75%-ը, 17-23,5 ժամ՝ 22%-ը, իսկ 12-17 ժամ՝ 3%-ը: «Երևան Ջուր» ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի հանգուցային կետերից վերցված 1583 փորձանմուշի ստուգման արդյունքները ցույց են տվել, որ սպառողներին մատակարարված ջրի որակը համապատասխանել է գործող սանիտարական նորմերին եւ կանոններին:

Համակարգում շարունակվել է ջրի սպառման ծավալներիվերահսկման եւ հաշվառման աշխատանքը: Բաժանորդների քանակը հաշվետու ամսին ավելացել է 316-ով և կազմել 357 200: Իսկ ջրի վաճառքը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ ավելացել է 423,000 մ3-ով: Այդ նույն ժամանակաշրջանում ջրի միջին ծախսը մեկ բաժանորդի հաշվով ավելացել է 0,8 մ3-ով եւ կազմել է 14,0 մ3: Կազմվել է ջրի օգտագործման կանոնների խախտման 267 տարաբնույթ ակտ, որից 22-ը՝ ապօրինի ջրագծի հայտնաբերման վերաբերյալ:

Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով՝ ՙԵրևան Ջուր՚ ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2014թ. սեպտեմբերին գործունեության մի շարք հիմնական ցուցանիշների վերաբերյալ` 2013թ. նույն ժամանակամիջոցի նկատմամբ /2008թ. տվյալները համեմատության համար են/:

 

Հիմնական ցուցանիշներ 2008թ.սեպտեմբեր 2013թ.սեպտեմբեր 2014թ.սեպտեմբեր 2014թ. սեպտեմբերը 2013թ. սեպտեմբերի համեմատ /+-
Աղբյուրներից վերցված ջրաքանակ` լիտր/վայրկյան 11836 9635 9571 -64 /2008թ. սեպտեմբերից` -2265/
Էլեկտրաէներգիայի օրական սպառում` կՎտժ 315 000  78 000  78 000 0 /2008թ. սեպտեմբերից` -237000/
Ջրամատակարարման շարունակականություն`% 72,7  95,9 95,7 – 0.2% կետ /2008թ. սեպտեմբերից`+ 23% կետ

 

«Երևան Ջուր» ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն




Լրահոս