
Ծխամորճը դանդաղ ծխելու Չեխիայի առաջնությունում հաղթող է դարձել Բրնո քաղաքի բնակիչ Վիտեզսլավ Դուդակը, ով առանց դադարի 2,5 ժամում ծխել է ծխամորճը: Մրցույթի բոլոր 17 մասնակիցները ծխել են միանման ծխամորճներ, որոնցում 3 գրամ ծխախոտ է եղել: Չեմպիոն է դարձել նա, ով կարողացել է ծխացող խողովակում կրակն ամենաերկարը պահել: Մրցույթի կանոնները թույլատրել են մասնակիցներին ջուր խմել՝ մրցակցությունը սկսելուց 10 րոպե անց: