Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարությունների ժամին անդրադարձավ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը:
«Իմ ձեռքում է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:
Հստակորեն չի իրականացվում Սահմանադրության 2-րդ կետի սպասարկումը: Ընտրական համակարգի բարեփոխումը պետք է երաշխավորվի ժողովրդավարական գործընթացների անխուսափելիությունը: Երրորդ կետով՝ Հայաստանը պետք է լուրջ ուսումնասիրի նախկին ԽՍՀՄ երկրների սահմանադրական փոփոխությունների փորձը:
Նրանք, ովքեր կարդացել են, սակայն չեն հավատում, անկեղծորեն կարող են չհավատալ: Մյուս խումբը կարող է դուրս գալ փողոց և անձնափոխություն կատարել:
Երրորդ խումբը նրանք են, ովքեր չեն կարդում:Նրանց Վլադիմիր Նազարյանն ասում էր. «Մտածում եք, որ կարդաք, կարող է ձեր ուղեղն աշխատի, ու բթության կուսությունը վնասվի»,-ասաց պատգամավորը: