Այս ընտրությունները չարձանագրեցին ՀՀ քաղաքացու իրական կամքը. “Ազատ դեմոկրատներ”

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
 “Ազատ դեմոկրատներ” կուսակցությունը գնահատել է 2012թ.մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները: 2012թ. մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները կարող էին լավ հիմք հանդիսանալ Հայաստանի ժողովրդավարացման և ազատականացման ճանապարհին,սակայն պետք է արձանագրենք, որ այս ընտրությունները չարդարացրին մեր, ինչպես նաև այլ քաղաքական ուժերի և հայ հասարակության ակնկալիքները: Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ՀՀ քաղաքացու ընտրության իրավունքի ազատ իրացման վրա մեծ ազդեցություն ունի երկրի սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակը, ինչից էլ օգտվեցին իշխանական կուսակցությունները՝ գործի դնելով իրենց վարչական և ֆինանսական ողջ ռեսուրսը: Սույն թվականի մայիսի 6-ի ընտրությունների իրական արդյունքները և ազատ, արդար մթնոլորտում ընտրություն իրականացնելու նպատակադրությունը ստվերեցին ընտրակաշառքի և կեղծ բարեգործության աղաղակող չափերի հասնող դեպքերը: Ցավոք, այս ընտրությունները չարձանագրեցին ՀՀ քաղաքացու իրական կամքը և քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը խորհրդարանում: Այս անգամ ևս ժողովրդի կամքը ստորադասվեց ընտրակաշառքների տարափին: Արձանագրվեց նաև մի հանգամանք, որ ընտրակեղծիքների մեխանիզմները բավականին հղկվել են և դրանք չեն իրականացվում ընտրատեղամասերում, այլ գործի են դրվում տեղամասերից դուրս և մինչ ընտրությունների օրը՝ օգտագործելով վարչական և ֆինանսական ողջ ներուժը: “Ազատ դեմոկրատներ” կուսակցությունն արձանագրում է, որ թեև ընտրատեղամասերում ընտրական գործընթացի բուն ընթացքը, այդ թվում` քվեաթերթիկների հաշվարկը, ինչպես նաև նախընտրական քարոզչության ընթացքում հեռուստաեթերի օգտագործման համեմատաբար հավասար պայմանների ապահովումը կարելի է գնահատել որպես առաջխաղացում նախորդ ընտրությունների համեմատ, այդուհանդերձ` ընտրատեղամասերից դուրս իրականացված զանգվածային ընտրախախտումները մթագնելեն ընտրությունների օրինականությունը և լեգիտիմությունը:
Շնորհակալենք ՀՀ այն քաղաքացիներից, ովքեր իրենց ձայնը վստահել են Ազատ դեմոկրատներ-Ժառանգություն կուսակցություններից և հանրային սեկտորի ներկայացուցիչներից ձևավորված միասնական թիմին և քվեարկել հանուն ՆորՀայաստանի: Շնորհակալ ենք նաև այն քաղաքացիներից, ովքեր կատարել են գիտակցված ընտրություն և իրենց քաղաքացիական պարտքի իրականացումը չի ստվերվել ընտրակաշառք կոչված արատավոր երևույթով:
Արձնագրելով այն հանգամանքը, որ այս ընտրությունները ևս չարտահայտեցին ՀՀ քաղաքացու իրական կամքը, ,Ազատ դեմոկրատներե կուսակցությունն,այդուամենայնիվ,չի նահանջում և շարունակելու է իր սկզբունքային պայքարը հանուն ՆորՀայաստանի և հանուն ՀՀ քաղաքացու բարօրության:




Լրահոս