30-ամյա երիտասարդը ոսկյա զարդեր էր գողացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 10-ի երեկոյան Այնթապ գյուղի մի բնակչուհուց ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ոմն Արտակ իր տնից գողություն է կատարել:
Ոստիկանները պարզել են, որ Երևան քաղաքի բնակիչ ոմն Արտակ գնացել է նշված տունը, հյուրասենյակի պահարանից վերցրել իր կողմից տրված վաճառքի ենթակա գրենական պիտույքները, իսկ նրա հեռանալուց հետո տանտերերը նկատել են, որ դարակից բացակայում են տարբեր ոսկյա զարդեր: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 1982 թ. ծնված Արտակ Ա.-ն: Ոստիկանությունից armlur.am-ին հայտնում են, որ գողոնն առգրավված է:
Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս