Հայաստանում բացակայում է խոզերի աֆրիկական ժանտախտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարություն է տարածել աֆրիկական ժանտախտի դեպքի վերաբերյալ.

«Արձագանքելով զանգվածային լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությանը, թե մի քանի օր առաջ սարերում հիվանդացել են Նոյեմբերյան քաղաքի բնակիչներից մեկին պատկանող ավելի քան երկու տասնյակ խոզեր, հայտնում ենք, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ մասնագետները պարզել են այն անձի տվյալները, ով ենթադրաբար խոզերը մորթել և հանձնել է քաղաքի մսի վաճառքի կետերից մեկին:

Տվյալ անձի, բնակիչների, համայնքը սպասարկող անասնաբույժի և այլ անձանց հետ հանդիպման և ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ Նոյեմբերյան քաղաքում նման դեպք տեղի չի ունեցել. ոչ մի գլուխ խոզ մոտ օրերս չի հիվանդացել, ներկայումս Նոյեմբերյան քաղաքում և հարակից համայնքներում կենդանիների անկման դեպքեր և հիվանդության մեջ կասկածվող կենդանիներ չկան, հիվանդ կենդանու միս չի շուկայահանվել»:




Լրահոս