
Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքի բնակիչ, ուսանող Ալեքս Ջեյմս Բրաունը իր անունը դրել է օնլայն աճուրդի: Ամենաբարձր գին առաջարկողին նա թույլ կտա իր անունը ձեւափոխել կամ առաջարկել այլ տարբերակ:
Ալեքսը պատմել է, որ իր անունը աճուրդի է դրել ֆինանսական դժվարությունների, այդ թվում ուսման վարկի պատճառով,- հայտնում է Lenta.ru -ն: Ուսանողը մտադիր է աճուրդից 5000 դոլար ստանալ: Անվանափոխությունը Ալեքսի վրա 180 դոլար կնստի: Գնորդը կարող է ներկա գտնվել նրա անվանափոխության արարողությանը: Նոր անունը Բրաունը կկրի 10 տարի, կնշի իր այցեքարտում, սոցիալական ցանցերի պրոֆիլներում: Աճուրդը կավարտվի մայիսի 19-ին: