
Իսպանիայի ոստիկանությունն այսօր առավոտյան ձերբակալել է Մադրիդի Պուերտա դել Սոլ հրապարակում` արդեն 3-րդ օրն անցկացվող վրդովվածների բողոքի ակցիայի 8 մասնակցի,- հայտնում է BBC-ին: Վերջին 3 օրերի ընթացքում ձերբակալվել է ընդհանուր առմամբ 28 մարդ: Նշենք, որ Indignados`վրդովվածները շարժումը հիմնադրվել է նախորդ տարի` ի նշան ֆինանսական ճգնաժամի, բարձր գործազրկության եւ այլնի: