
Թուրքիայի Բաթմանի համալսարանի դասախոս Էրսոյ Սոյդանը վերջերս քաղաքի մոտակայքում պեղումներ կատարելիս 4000 տարվա հնությամբ ժայռապատկերներ է հայտնաբերել:Գյուղի մոտակա քարայրի մեջ հայտնաբերել է սեւ ու կարմիր գույներով պատկերված մարդկանց եւ կենդանիների բազմաթիվ պատկերներ:
Դատելով գտածոյում պատկերված ձիուց, գիտնականը ենթադրել է, որ այն թվագրվում է Երկաթե դարին եւ ունի մոտ 4000 տարվա պատմություն: