
Թուրինի «Յուվենտուս»-ը նոր պայմանագրի հարցում համաձայնության է եկել դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի հետ:
36-ամյա դարպասապահի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2017թ.: Այս մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին:
Նշենք, որ Իտալիայի հավաքականի դարպասապահի գործող պայմանագրի ժամկետը լրանում էր 2015թ. ամռանը: