Օսլոյում, որտեղ անցկացվում է ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի նկատմամբ դատական նիստը, անհայտ մի տղամարդ ինքնահրկիզվել է : Համաձայն աղբյուրի՝ տղամարդը սկզբում դատարկ շշեր է նետել ոստիկանների ուղղությամբ, այնուհետեւ ինքնահրկիզվել: Վրա հասած ոստիկաններին հաջողվել է մարել ինքնահրկիզվողին : Նա լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նշենք, որ
Բրեյվիկի նկատմամբ դատական գործընթացը կավարտվի ամռանը: Դատարանն իր վճիռը կհրապարակի հուլիսի 22-ին` ողբերգության տարելիցի օրը: