
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը ֆուտբոլ խաղալիս վնասել է ձեռքը:
Մայիսի 15-ին գլխավոր քարտուղարը գրասենյակ է ներկայացել վնասված ձախ ձեռքով: Պարզվել է, որ նա անհաջող վայր է ընկել ՄԱԿ-ի դիվանագետների հետ ֆուտբոլի գարնանային մարզումների ժամանակ: Թեպետ վնասվածքը փոքր է, այնուամենայնիվ, Պան Կի Մունը ստիպված կլինի 1,5 ամիս գիպս կրել: