
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, թե իրենք ներկա պահին ի զորու են շրջանցել Անգլիայի Պրեմիեր լիգայի աղյուսակը գլխավորող «Չելսի»-ին:
«Կարծում եմ, որ «Չելսի»-ին շրջանցելը հնարավոր է: Չեմ կարող ինչ-որ բան խոստանալ, սակայն զգում եմ, որ դա անհնար բան չէ»,- հայտարարել է վան Գալը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին: