Արծվիկ Մինասյանը դատապարտում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հաշվի առնելով DIY ակումբի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ տարածված տեղեկատվությունը` հարկ եմ համարում հանդես գալ հետևյալ հայտարարությամբ. 1. Դատապարտում եմ ակումբի սեփականատերերի և նրանց աջակիցների կողմից երևույթի անհարկի քաղաքականացումը և հատկապես ՀՅԴ անվան շահարկումը: 2. Եթե ակումբի գործունեության մեջ շահագրգիռ անձինք փորձում են այդպիսի գործելակերպով ճանաչում ձեռք բերել և իրենց վրա հրավիրել հանրության ուշադրությունը, ապա խորհուրդ կտամ զերծ մնալ մերկապարանոց հայտարարություններից, առավել ևս երբ իրենց արդեն հաջողվել է ճանաչում ձեռք բերել իրենց ավելի ՙհարազատ միջավայրում՚: 3. Իբրև Ազգային Ժողովի պատգամավոր բազմիցս եմ նշել, որ Հայաստանում կալանավորումը` որպես խափանման միջոց, պետք է կիրառվի խիստ հազվագյուտ դեպքերում, այլ ոչ թե դառնա հաճախ կիրառվող պրակտիկա: Այս անձնական համոզումս ժամանակին հիմք է հանդիսացել, որ անձնական երաշխավորությունը կամ գրավը որպես կալանավորման այլընտրանքային միջոց կիրառելու նախաձեռնությամբ հանդես գամ թե՜ օրենսդրական առաջարկների ձևով, և թե՜ մասնավոր դեպքերում: 4. Դրական համարելով դատարանի կողմից այլընտրանքային խափանման միջոց կիրառելու որոշումը` հույս ունեմ, որ Հայաստանի իրավական համակարգը, ինչպես մինչդատական վարույթի, այնպես էլ դատական քննության ընթացքում ի զորու կլինի երևույթին տալ իրավական ճշմարիտ գնահատական: Ուստի առաջարկում եմ չփորձել ավելորդ ճնշում գործադրել արդարադատության համակարգի նկատմամբ”:
ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյան
P.S. Ի դեպ այս հայտարարությանը միանում է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Աղաբեկյանը:




Լրահոս