«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ոչ իշխանական եռյակի հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո հայտարարվեց, որ հոկտեմբերի 24-ի հանրահավաքից առաջ տեղի կունենա եռյակի լիդերների հանդիպում, որտեղ էլ հետագա անելիքների շուրջ վերջնական որոշումներ կկայացվեն: Երեկ մեր թղթակիցը զարմանքով արձանագրել է, որ եռյակի ներկայացուցիչները խուսափողաբար են մոտենում այս թեմային: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասել է, թե չի կարող պատասխանել, թե երբ է տեղի ունենալու եռյակի լիդերների հանդիպումը»: Նաիրա Զոհրաբյանը ևս չի կարողացել պատասխանել:
Այս պատասխանների մեջ արտառոց ոչինչ չէր լինի, եթե եռյակի հերթական` հոկտեմբերի 24-ի հանրահավաքին ընդամենը երկու օր մնալիս չլիներ: Լիդերների հանդիպումը ուշանում է տեխնիկական պատճառներով: Բանն այն է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չէ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում