«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կամ նույն ինքը` «Բիզնես լեդին», միջազգային ատյաններում Հայաստանին հեղինակազրկելուց ազատ ժամերին պետբյուջեի միջոցների հաշվին հարստանալով է զբաղվում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից ճանապարհաշինության ամենախոշոր պայմանագրերից մեկը` ավելի քան 452 միլիոն դրամ կամ շուրջ 1 միլիոն 100 հազար դոլար ընդհանուր արժեքով, կնքվել է «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊ ընկերության հետ: Պայմանագրային գումարի մոտ 70 տոկոսն արդեն վճարվել է, մնացածն էլ մինչեւ տարեվերջ կվճարվի: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հերմինե Նաղդալյանը հաստատել է, որ նշված ընկերության միակ սեփականատերը ինքն է: Իսկ թե ինչպես է ստացվում, որ Նաղդալյանին պատկանող ընկերությունների հետ մշտապես նման թանկարժեք պայմանագրեր են կնքվում, Նաղդալյանը չի գաղտնազերծում: Թեեւ կարիք էլ չկա պարզաբանման»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում