Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին խոստովանել է, որ ամերիկյան զենքը, որն օդից ցած էր գցվել՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ Կոբանիի քրդերի պայքարին օգնելու նպատակով, կարող է հայտնվել գրոհայինների ձեռքում, գրում է РИА Новости-ն:
Երեքշաբթի տեղեկատվություն էր տարածվել, որ իսլամիստներին հաջողվել է ձեռք գցել զինամթերքի մի խմբաքանակ՝ ներառյալ նռնակներ, ռազմամթերք և ռեակտիվ նռնականետեր, որոնք ամերիկյան զինվորականները ինքնաթիռներից ցած են գցել Կոբանի քաղաքի քրդերի համար: