ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը թուրք լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է, որ նախագահի ընտրություններում ինքը չի առաջադրվելու: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն՝ հղում անելով թուրքական «Զաման» օրաթերթին: Միեւնույն ժամանակ, Օսկանյանը հայտարարել է, որ թեեւ ԱԺ ընտրությունների արդյունքում ԲՀԿ-ն ավելացրեց պատգամավորական մանդատները, բայց եթե չլինեին ակնհայտ խախտումները, կարող էր եւ լավ արդյունք գրանցվել: Օսկանյանի այս հայտարարություններն ուշագրավ են այն առումով, որ հենց նա էլ համարվում էր ԲՀԿ նախագահի թեկնածուն: Ավելին, թեեւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, մինչեւ ԱԺ ընտրությունները՝ 2011թ. փետրվարին, հուշագիր ստորագրեց նախագահի հաջորդ ընտրություններում գործող նախագահի թեկնածությունը պաշտպանելու մասին, սակայն դրանից հետո այդ թեմայով խոսելիս միշտ հայտարարել է. «Այդ մասին՝ հաջորդ դասին»: Հիմա, փաստորեն, ԲՀԿ-ի հաջորդ դասը, դեռ չսկսված էլ, ավարտվեց: Իսկ դա նշանակում է, որ ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, հավատարիմ է մնալու Ս. Սարգսյանին սատարելու մասին իր կոալիցիոն հայտարարությանը եւ սեփական թեկնածու չի առաջադրելու:
ՕՍԿԱՆՅԱՆԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ