Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ այս օրերին խմորումներ են սկսվել Հայ ազգային կոնգրեսում: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ հնարավոր է, որ առաջիկայում Կոնգրեսի կազմից հեռանան տարբեր գործիչներ, նաեւ՝ որոշ կուսակցություններ ամբողջությամբ: Ենթադրվում է, որ հիմնականում հեռանալու է Կոնգրեսում եղած արմատական, ուժային թեւը՝ նախկին երկրապահական հատվածը: Որքան էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը նրանց համար լինի անառարկելի հեղինակություն, միեւնույն է, ՀԱԿ-ում դժգոհ են այնտեղի «պալիտբյուրոյից». խոսքը վերաբերում է քաղխորհրդին ու շտաբին, ինչպես նաեւ ներկայում ԱԺ պատգամավորի մանդատ ստացածներին: ՀԱԿ-ում վիրավորվածների թիվը օրեցօր ավելանում է:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ