Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկներից երկուսը հաղթել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվում է բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ մարզիկները:

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին կայացած մենամարտերում 4 հայ բռնցքամարտիկներից 2-ը հաղթանակ տոնեցին:

64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը առավելության հասավ սերբ ֆլորան Սաբոյի նկատմամբ, իսկ գերծանր քաշային Գնել Մուրադյանը հաղթեց լեհ Միլոշ Վոդեսկուն:

Երեկ մենամարտած մեր մյուս բռնցքամարտիկները՝ 56 կգ քաշային Սպարտակ Թամարյանը և 69 կգ քաշային Տիգրան Մելքոնյանը պարտություն կրեցին և դուրս մնացին հետգա պայքարից:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարություն




Լրահոս