
Երեկ Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված իր հարցազրույցում հայտարարել էր, որ փուչիկների պայթյունը եւ հարյուրավոր վիրավորները նախագահի անվտանգության ծառայության եւ ծառայության պետի անփույթ աշխատանքի հետեւանքն են: Այս առիթով փորձեցինք մեկնաբանություններ ստանալ ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանից: Հայտնի է, որ այս ծառայությունն է ապահովում Սերժ Սարգսյանի եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունը. «Ես մեկնաբանել չեմ կարող: Դրա համար քրեական գործ է հարուցված, եւ դրա շրջանակներում դուք պարզաբանումներ կստանաք»: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու է ուշանում բացահայտումը, Հարությունյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, որովհետեւ այդ գործով ես չեմ զբաղվում, դրանով զբաղվում է ոստիկանությունը: Ինչ վերաբերում է գնահատականներին, ապա Եղիազարյան Գուրգենն իրավասու չէ նման գնահատականներ տալ»: