Մահափորձ՝ Վիլեն Հակոբյանի դեմ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ հոկտեմբերի 21-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Երևանի Օրբելի Եղբայրների փողոցի 33 շենքի բնակիչներից մեկը և հայտնել, որ շենքի թիվ 28 բնակարանի պատշգամբի դռան բռնակից կոշիկ է կախված, որի մեջ նռնականման առարկա է նկատել:

Մեկնած օպերատիվ խումբը 1938 թ. ծնված Վիլեն Հ.-ի բնակարանի չօգտագործվող մուտքի դռան բռնակից կախված սպորտային կոշիկի միջից հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ և պայթուցիչ, որը սակրավորի կողմից վնասազերծվել է:

Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն:

Shamshyan.com-ը տեղեկացնում, է, որ նշված բնակարանը պատկանում է Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանին: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպք վայր է ժամանել վարչական շրջանի դատախազը: Արդեն դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները:

Լուսանկարները՝ shamshyan.com-ի

2

3

4

5

7

8




Լրահոս