Ավստրալացի պատգամավորը դատի է տվել վարչապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրալացի պատգամավոր Էնդրյու Ուիլկին դիմել է Միջազգային քրեական դատարան՝ պահանջելով հետաքննել վարչապետ Թոնի Էբբոտտի կառավարության հանցագործությունները ապաստան խնդրած փախստականների դեմ, հայտնում է The Guardian-ը:

Նամակում պատգամավորը նշել է վարչապետի և 19 մարդուց բաղկացած նրա կառավարույթան անդամների անունները՝ ներառյալ Իմմիգրացիայի նախարար Սկոտտ Մորրիսոնին:

«Իմ հայտարարությունում ես հատկապես շեշտել եմ մարդկության դեմ հանցագործությունները, ինչպիսիք են Նաուրու և Պապուա հանրապետություններ՝ Նոր Գվինեա մարդկանց բռնի վերաբնակեցումը», – ասել է Ուիլկին:

Պատգամավորի կարծիքով, կառավարության գործողությունները հակասում են Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիային, Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային, Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային պակտին: Ուիլկին ընդգծել է, որ փախստականների փաստաբանների հետ միասին նա բազմիցս փորձել է լուծել խնդիրը, սակայն Էբբոտի կառավարության վարած քաղաքականության հետ կապված իրավիճակը վատթարացել է:




Լրահոս