Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին իր ափսոսանքն է հայտնել, որ չի հասցրել հանդիպել մոսկովյան ակումբի լեգենդար դարպասապահ Լև Յաշինի հետ: Նա այսօր կդառնար 85 տարեկան:
«Ցավոք, հնարավորություն չեմ ունեցել հանդիպել Լև Իվանովիչի հետ: Նա ֆուտբոլի լեգենդ է, հիանալի հեղինակություն ունեցող անձնավորություն. և հպարտ եմ, որ կրում եմ նույն խորհրդանիշով մարզաշապիկը, որ ինքն է հագել:
Դիտել եմ նրա մասնակցությամբ հանդիպումները: Շատ եմ տպավորվել նրա խաղով: Ապշեցնում է, թե նա ինչպես է անձնազոհ կերպով նետվում դեպի գնդակը: Եթե ունենայի հնարավորություն նրան հանդիպելու, ապա անպայման խորհուրդներ կհարցնեի նրանից», – նշել է Բերեզովսկին: