Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց «Դաշնակցություն» կուսակցության վերնախավից որեւէ մեկի հետ զրուցել մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, բայց չստացվեց: ՀՅԴ բյուրոյի գրասենյակի մոտ հանդիպեցինք Վահան Հովհաննիսյանին, վերջինս ասաց, որ ինքը շատ զբաղված է, շտապում է եւ ժամանակ չունի զրուցելու համար: Նույն պատասխանը ստացանք նաեւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից: «Վա՜յ, չէ՛, ես շտապում եմ, այս մի քանի օրը շատ զբաղված եմ»,-ասաց Ռուստամյանն ու արագ քայլերով հեռացավ: Շտապում էր նաեւ ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը: Ու նրանց պահվածքը մի բան էր վկայում` «Դաշնակցություն»-ը պարզապես տրամադրություն չունի:
ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ