Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության պատգամավոր Ժերար Ֆիլոշին կարող են հեռացնել կուսակցությունից՝ Total ընկերության նախագահ Քրիստոֆ դե Մարժերիի հասցեին ասված սկանդալային բառերի պատճառով, տեղեկացնում է Le Parisien-ին:
Աշխարհում ամենախոշոր նավթային ընկերություններից մեկի՝ Total-ի նախագահ Քրիստոֆ դե Մարժերին, երեքշաբի զոհվել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարից:
«Դե Մարժերին մահացել է: Տետտենժե ընտանիքը սգի մեջ է: Մեծ ֆեոդալները ցնցված են: Նրանք թույլ են: Արդյոք նրա հետնորդը մեզնից ավելի քիչ կգողանա», – գրել է պատգամավոր Ֆիլոշն իր Twitter-ում:
Բացի այդ, պատգամավորը դե Մարժերիին «արնախում» է անվանել:
Ժերար Ֆիլոշի բառերը վրդովեցրել են հասարակությանը: Մասնավորապես, Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը քննադատել է պատգամավորի հայտարարությունը՝ նշելով, որ նման հայտարարություններ անող մարդիկ արժանի չեն լինել իր թիմում:
Սակայն Ձախ կուսակցության առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը պատրաստակամություն է հայտնել՝ Ֆիլոշին իր կուսակցությունն ընդունել, եթե նրան հեռացնեն Սոցիալիստական կուսակցությունից: