Հերմինե Նաղդալյանի փոփոխությունն անհրաժե՞շտ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք ընդհանրապես չենք ընդունում խորհրդարանական վեհաժողովների այն մոտեցումները, որոնցով փորձ է արվում զբաղվել կոնֆլիկտների խնդիրներով, այնպիսի հարցերով, որոնք, ըստ էության, չեն մտնում ԵԽԽՎ-ի մանդատի և առաքելության մեջ:

Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով ԵԽԽՎ-ում «Բռնության սրացումը ԼՂՀ-ում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» վերնագրով զեկույցի նախագծի առկայությանը, այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ով ընդգծեց, թե զեկույցի վերնագիրն ինքնին անընդունելի է:

Միևնույն ժամանակ, նա  ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի թեկնածության վերանայման անհրաժեշտություն չի տեսնում: Նրա խոսքով, հանձնաժողովի բոլոր անդամներն իրենց լիազորությունների շրջանակներում մեծ թվով աշխատանք են կատարել:




Լրահոս