Ազգային ժողովում այսօր թեժ բանավեճ սկսվեց ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանի և ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև: Իր ելույթում ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, թե բոլորին մոլորեցնում են, որ սահմանամերձ համայնքների մասին օրենքով օգտակար գործ են ցանկանում կատարել:
«Երբ որ դուք արտոնություն եք տալիս, ու մարդիկ ցույց են անում, նշանակում է, որ էտ մարդկանց քթերից բերում եք: Ինչի եք դրել սահմանամերձ անունը: Ոչ մի արտոնություն էլ չեք տալիս: Տատիկ-պապիկների մասին որ մտածող լինեիք, այսքան տարի չէիք թալանի իրենց: Նիսյաներ ունեն, էտ փողերը տվեք, թող փակեն: Այլ ոչ թե նախագծի անվան տակ ձեր օբյեկտները հարստացնեք», – հայտարարդց Փաշինյանը:
«Սահմանամերձ տարածքներում ինչքան օբյեկտ ունեմ քեզ եմ տալիս, հանգստացի», – ի պատասխան հայտարարեց Վ. Այվազյանը:
Այս խոսքերից հետո ակտիվացավ նաև Զարուհի Փոստանջյանը: Ի պատասխան Վ. Այվազյանը նշեց. «Դու խի՞ ակտիվացար»: Փաշինյանն արձագանքեց, թե լավ է արել: Ի պատասխան Այվազյանը նշեց:
«Դու չես կարա լավ անես, ուր մնաց քո կողքի նստածը: Դու շատ պստիկ ես, որ իմ շեֆերին հասնես: Սուտի գոռգոռալով չի: Քո պապաները պիտի ասեն քեզի, թե ոնց խոսաս, արա, եղա՞վ, չշշկռես հանկարծ», -հայտարարեց Այվազյանը:
Քանի որ Ն. Փաշինյանի խոսափողն անջատված էր, նրա ասած խոսքերը չէին լսվում, իսկ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ ամեն կերպ փորձում էր հանդարտեցնել իրավիճակը, սակայն՝ ապարդյուն: Նույնիսկ ընդմիջում հայտարարելուց հետո կրքերը չէին հանդարտվում և պատգամավորների վեճը շարունակվեց: