Առնվազն 150 մարդ է տարհանվել չորեքշաբթի Բրյուսելի կենտրոնից՝ կենցաղային գազի արտահոսքի պատճառով: Այս մասին տեղեկացնում է Soir թերթը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Միջադեպի պատճառով փակվել է Ռուայալ փողոց մի հատված: Այն հատվում է Լուա փողոցի հետ, որի վրա գտնվում է Բելգիայի դաշնային խորհրդարանը: Այդ նույն փողոցը տանում է դեպի շենքեր, որոնցում գտնվում են եվրոպական կառույցները:
Պարբերականի տեղեկություններով, գազատարը վնասվել էր շինարարական աշխատանքների ժամանակ: