«Իսլամական պետությունը» սպառնում է Հայաստանի՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որոշ ժամանակ առաջ «Իսլամական պետության» ղեկավարները հայտարարել էին, որ մտադիր են «ազատագրել Կովկասը»:

Ամերիկյան քաղաքագետ Արիել Կոենի կարծիքով, «Իսլամական պետությունը» հանդիսանում է «սարսափելի սպանալիք Հայաստանի և Ռուսաստանի համար, հատկապես՝ Հյուսիսային Կովկասում»:

Իսկապես, վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանում մի քանի խոշոր ահաբեկչական գործողություններ են կասեցվել: Ցավոք, արդյունքում եղել են զոհեր, մասնավորապես՝ Չեչնիայում, տեղեկացնում է Ria.ru-ն:

Ըստ հոդվածագրի, Արիել Կոենը մտավախություն է հայտնում, որ եթե Մոսկվան չդադարեցնի իր հակաարևմտյան կուրսը, ապա կարող է միայնակ առերեսվել ԻՊ-ի վտանգին, որի շարքերում մարտնչում են Հյուսիսային Կովկասի և ԱՊՀ նախկին երկրների ավելի քան 2000 քաղաքացիներ:

Հոդվածում նշվում է, որ «Իսլամական պետություն» կոչվող լուրջ միջազգային պրոյեկտը չի զարգանում անօդ տարածքում, և նրա հաջողությունները կարող են համապատասխանել այն ուժերի շահերին, որոնք նպատակ ունեն ապակայունացնել Մերձավոր Արևելքը՝ ներառյալ Կովկասը:




Լրահոս