
Ինչպես արդեն հայտնել էինք, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները լքել են նիստերի դահլիճը և բացակայում են ԱԺ-ից:
Armur.am-ին հայտնի դարձավ, որ նրանք այս պահին գտնվում են ԲՀԿ կենտրոնական գրասենյակում՝ Կոնյաչնիում: Նրանք խորհրդակցություն են անցկացնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:
Հիշեցնենք, որ Գ. Ծառուկյանը մի քանի օր շարունակ բացակայում էր երկրից և վերադառնալուն պես որոշել է հանդիպել կուսակցության պատգամավորական թևի ներկայացուցիչներին: