ՓՈԽՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոփոխություններ են տեղի ունեցել «Ռեգնում» ռուսական լրատվական գործակալության ղեկավար կազմում: Հրաժարական է ներկայացրել «Ռեգնում»-ի գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը: Ըստ լուրերի՝ նա վաճառել է իր բաժնեմասը ու հեռացել: Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Վիգեն Հակոբյանը: Նշենք, որ Հակոբյանը մինչ այդ աշխատել է «Ռեգնում»-ում, եղել նրա հայաստանյան մասնաճյուղի խմբագիրներից: Նա մշտապես ունեցել է իշխանամետ կողմնորոշում, իսկ երեկ «Ռեգնում»-ը հայտնել է, որ, անկախ այս փոփոխությունից, իր ծրագրային քաղաքականությունը մնալու է անփոփոխ:




Լրահոս