Դանակներով զինված թուրքական «Գալաթասարայ» ակումբի երկրպագուները հարձակվել են Ստամբուլում գտնվող «Բորուսիայի» երկրպագուների վրա:
Հիշեցնենք, որ այսօր Չեմպիոնների լիգայի շրջանակներում տեղի է ունենալու «Գալաթասարայ»-«Բորուսիա» հանդիպումը:
Տուժածների և ձերբակալվածների մասին տեղեկատվություն չկա: Հաղորդվում է, որ Ստամբուլ է ժամանել գերմանական ակումբի մոտ 3 հազար երկրպագու:
Խաղի մեկնարկը նախատեսված է 22.45-ին: