ԼԻԲԵՐԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երեւանում կայանալու է Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների ու բարեփոխիչների կուսակցության տարեկան խորհրդաժողովը: Դրա արդյունքում նախատեսվում է տարբեր բանաձեւերի ընդունում, հավանական է, որ բանաձեւերից մեկն էլ վերաբերի ՀՀ-ում կայացած ընտրություններին ու այնտեղ տեղ գտած խախտումներին: Նշենք, որ հայաստանյան կուսակցություններից Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների կուսակցությանն անդամակցում է միայն ՀՀՇ-ն: Տարեկան խորհրդաժողովի շրջանակներում այսօր լրագրողներին են հանդիպելու ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանն ու Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների նախագահ սըր Գրահամ Ուոթսոնը:




Լրահոս