Ամերիկացի ծովահետևակայինը, ով կասկածվում է ֆիլիպինցի տրանսգենդերային կնոջ սպանության մեջ, հասարակության պահանջով` տեղափոխվել է Ֆիլիպինների տարածքում գտնվող ռազմաբազա:
Շարքային Ջոզեֆ Պեմբերտոնը կպահվի ամերիկացի և ֆիլիպինցի զինվորականների համատեղ հսկողության տակ:
Հետաքննության տվյալներով` նա Օլանգապո քաղաքի հյուրանոցային համարում սպանել է Ջեֆրի Լաուդերին, ով հայտնի էր Ջենիֆեր անունով:
ԱՄՆ-ի ոստիկանությունը սեփական հետաքննությունն է անցկացրել և հաստատել ֆիլիպինցի գործընկերների վարկածը:
Քննության ընթացքում ծովահետևակայինը ձերբակալության տակ է գտնվել Ֆիլիպինների ափերի մոտ գտնվող ամերիկյան ռազմանավում, սակայն հետագայում պահանջ է եղել փոխանցել նրան տեղական իշխանություններին. տեղեկացնում է BBC-ն: