Վաշինգտոնը տանուլ է տվել թմրամիջոցների դեմ պայքարն Աֆղանստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աֆղանստանում ափիոնային կակաչի բերքը 2013-ին հասել է ռեկորդային մակարդակի, չնայած թմրաբիզնեսի դեմ պայքարելու Վաշինգտոնի ջանքերին. ասվում է ԱՄՆ-ի պետդեպի հաշվետվությունում:

Միացյալ նահանգները 13 տարում 7,6 մլրդ դոլար է ծախսել՝ փորձելով կրճատել ափիոնային կակաչի բերքն Աֆղանստանում:

Այդ միջոցները ծախսվել են ինչպես թմրամիջոցների դեմ պայքարի, այնպես էլ այլ գյուղարտադրանքի հարցում աֆղանցի գյուղացիներին օգնելու նպատակով:
Չնայած դրան՝ 2013թ. ափիոնային կակաչի ցանքատարածությունները կազմել են 209 հազար հեկտար:

ՄԱԿ-ի տվյալներով՝ այդ բերքի արժեքը կազմում է գրեթե 3 մլրդ դոլար: Դա 50% -ով գերազանցում է 2012-ի ցուցանիշները. տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս