«Առաջիկան թող դա, կտեսնենք»:
Առաջիկան, իսկ ավելի ճիշտ՝ առաջիկա օրերը, Կովալի համար կարող են նշանավորվել պաշտոնանկությամբ: Համենայնդեպս, երեկ՝ ողջ օրվա ընթացքում, լրատվական կայքերի թվարկած հեռացող պաշտոնյաների շարքը հենց Կոտայքի մարզպետն էր գլխավորում: Բայց դա չի խանգարում, որպեսզի պաշտոնյան շարունակի մտածել առաջիկայի մասին: Թեեւ մյուս կողմից էլ նա առաջիկայի մասին պետք է մտածի, քանի որ թույլ տված չարաշահումներից շատ խոսվեց, եւ ավելի տրամաբանական կլիներ, եթե իր անելիքը անցյալ ժամանակ տեղափոխվեր, ու սույն պաշտոնյան փորձեր պարզաբանել, թե ինչպես է վարվելու ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածների պահանջների հետ: