ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ուրա՞խ չեք, որ ուրախ եմ»:

Սամվել Նիկոյան hraparak.am

Իհարկե, նայելով Սամվել Նիկոյանի դեմքին, անհնար է չուրախանալ: Նա արդեն իսկ ուրախալի կերպար է: Բայց այլ հարց է, որ մարդիկ տարակուսում են, թե, բացի Նիկոյանի դեմքին նայելուց, էլ ինչի՞ համար պետք է ուրախանան: Ընտրություններն ավարտվեցին, երկրում որեւէ բան չփոխվեց: Փոխարենը շատացան Հանրապետական ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների պատգամավորական մանդատները: Դա ի՞նչ է տվել հասարակությանը, որ ուրախանան: Անշուշտ, բոլորն էլ կցանկանան ուրախ լինել, որ Սամվել Նիկոյանն ուրախ է, բայց հետաքրքիր է, թե նա ինչու է ուրախ: Ակնհայտ է, որ վայելում է ԱԺ նախագահի պաշտոնի վերջին օրերը:




Լրահոս