Դոնեցկում աղջիկը հրաշքով է փրկվել՝ հայտնվելով պայթյունից տուժած մարզադաշտի մետաղական կոնստրուկցիայի անկման վայրում:
Տեսախցիկը գրանցել է, թե ինչպես է վախեցած երեխան ընկել մարզադաշտի փլուզված առաջնամասից մի քանի մետր հեռավորության վրա:
Մարզադաշտը պատկանում է «Շախտյոր» ակումբին, որի մամուլի ծառայությունից հայտնել են, թե համալիրը լրջորեն վնասվել է երկուշաբթի տեղի ունեցած գնդակոծությունից:
Պայթյունի ժամանակ մարզադաշտի մոտ են գտնվել կանայք և երեխաներ, ովքեր այնտեղ էին եկել հումանիտար օգնություն ստանալու: