Նոր մանրամասներ՝ Վ. Հակոբյանի դեմ մահափորձի դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանի բնակարանի չօգտագործվող մուտքի դռան բռնակից կախված սպորտային կոշիկի միջից հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ և պայթուցիչ, որը սակրավորի կողմից վնասազերծվել է:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։

Երևան քաղաքի Օրբելի եղբայրներ փողոցի թիվ 33 շենքի 51-ամյա բնակչից հոկտեմբերի 21-ին ահազանգ է ստացվել, որ նույն շենքի մեկ այլ բնակարանի դռան բռնակից կոշիկ է կախված, որի մեջ նռնականման բան է նկատել։

Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ անհայտ անձը, ապօրինի ձեռք բերված, ռազմամթերք հանդիսացող «Ֆ1» տեսակի նռնակի օղակը դուրս քաշելով, գործարկուն լծակը մարտական դիրքում սևեռելով, այն դրել է սպորտային կոշիկի մեջ և միաջիլ մետաղական լարով ամրացրել Երևան քաղաքի Օրբելի 33 շենքի բնակիչ Հակոբյանին պատկանող բնակարանի մուտքի դռան բռնակին։ Կատարողի կամքից անկախ պատճառներով հանցագործությունն ավարտին չի հասցվել. նռնակը վնասազերծվել է ՀՀ պաշտպանության և ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 -րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում`առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը բացահայտելու, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ քննչական կոմիետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս