
Ամերիկացի բռնցքամարտիկ Մայք Թայսոնը հոկտեմբերի 27-ին կդառնա Ռուսաստանի գրողների միության անդամ. տեղեկացնում է Коммерсантъ-ը:
Այդ օրը Մոսկվայում տեղի կունենա «Թայսոն. անողորմ ճշմարտություն» գրքի շնորհանդեսը»:
«Մայքին հեռակա կարգով կհանձնվի Ռուսաստանի գրողների միության անդամակցության վկայականը», – տեղեկացրել է նրա փրոմոուտեր Վլադիմիր Խրյունովը:
Ինքը՝ Մայք Թայսոնը, ց և կդառնա բռնցքամարտի երեկոյի հյուրը, որի ժամանակ ելույթ կունենա նաև աշխարհի նախկին չեմպիոն ռուսաստանցի Ռուսլան Պրովոդնիկովը: