
Շվեյցարիայի իշխանությունները կալանք են դրել բանկային հաշիվների վրա, որոնց փաստացի սեփականատերն էր հանգուցյալ Բորիս Բերեզովսկին: Այս մասին տեղեկացնում է Интерфакс-ը. ինչպես նշել է վերջինիս աղբյուրը, խոսքը 21 մլն շվեցարական ֆրանկի մասին է:
Արգելանքը դրված է Ռուսաստանի գլխավոր դատախազության պահանջով:
Ենթադրվում է, որ այդ միջոցները պետք է վերադարձվեն Ռուսաստան՝ իբրև փոխհատուցում Բերեզովսկու գործողություներից տուժածների համար: