«Չեմ վերաբերվում»: Հարցին, թե ինչպես է վերաբերում լուրերին, որ իր անունն էլ է շրջանառվում փոխվարչապետի պաշտոնի համար, այսպես արձագանքեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Հարցին, թե տեսնո՞ւմ է իրեն այդ պաշտոնում, Դավիթ Հարությունյանը նշեց, որ գործադիր մարմնում մարդիկ կատարում են այն, ինչն իրենց հանձնարարվում է:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ կառավարության նիստի ժամանակ ընդունվեց Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հրաժարականի դիմումը: Փոխվարչպետի պաշտոնում շրջանառվում է նաև Դավիթ Հարությունյանի անունը: