ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 9-ին՝ ժամը 20:30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները «Հաղթանակ» զբոսայգում գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել նախկինում դատված 35-ամյա մի կնոջ: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պարզվել է՝ ժամը 19:30-ի սահմաններում նա զբոսայգում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 55.000 դրամ: Գողոնն առգրավված է, կատարվում է նախաքննություն:




Լրահոս