ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի են դարձել Փարպեցու 14/11 հասցեում գտնվող «DIY փաբ»-ը մայիսի 8-ին՝ առավոտյան ժամը 5:30-ի սահմաններում, պայթեցնողները: Ոստիկանությունից armlur.am-ին հայտնել են, որ մայիսի 8-ին՝ ժամը 16:05-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս ահազանգ էր ստացվել, որ Ղազար Փարպեցու փողոցի թիվ 14/11 շենքի բակում ռումբ է պայթել: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիշյալ օրը՝ ժամը 05:05-ի սահմաններում, եղբայրներ 20-ամյա Արամե եւ 19-ամյա Համբիկ Մ.-երը նախնական պայմանավորվածությամբ, գույքը դիտավորությամբ վնասելու նպատակով կոտրել են «Մեյդ Հենդ Մեյդ» ՍՊԸ «Դիայվայ» ակումբի  պատուհանի ապակին եւ նախապես իրենց հետ բերված բենզինով լի շիշը նետել այնտեղ, որից հետո բաց կրակով հրկիզել են շինությունը: Պայթյունի հետեւանքով ամբողջ ակումբը` սառնարաններ, խմիչքներ եւ այլն, այրվել է, մնացել են ընդամենը 5-6 աթոռ եւ երկու սեղան: Մայիսի 9-ին՝ ժամը 13:00-ին, Արամե եւ Համբիկ Մ.-երը Ամիրյան փողոցի եւ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից բերման են ենթարկվել ոստիկանության բաժին: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս