Բրիտանուհին տառապում է քնած դշխուհու հիվանդությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանուհին տառապում է հազվադեպ հիվանդությամբ՝ Քնած դշխուհու սինդրոմով: Դա շատ հազվադեպ հանդիպող նևրոլոգիական հիվանդություն է, որի պատճառով 20-ամյա Բետ Գուդիերն օրական 22 ժամ քնած է լինում:

Արթուն եղած ժամանակ Բետն իրեն հանգստացած չի զգում, նրա ուշադրությունն անընդհատ շեղվում է, նա դժվարությամբ է հասկանում, թե ինչ է կատարվում և իրեն պահում է փոքր երեխայի նման:

Բժիշկները չեն կարողանում հասկանալ հիվանդության պատճառները: Հիվանդության ախտանիշներն առաջին անգամ ի հայտ են եկել, երբ Բետը 16 տարեկան էր: Մինչ այդ նա միանգամայն առողջ երեխա էր: Այս հիվանդության դեմ դեղամիջոց գոյություն չունի. տեղեկացնում է Mignews-ը:

Բացի թմրած վիճակից՝ սինդրոմն առաջացնում է նաև գերսնուցում: Հիվանդությունը կարող է արտահայտվել դեռահասների մոտ և տևել 10-15 տարի: Ողջ աշխարհում նման հիվանդությամբ տառապում է մոտ 1000 մարդ, որոնց մեծ մասը տղամարդիկ են:




Լրահոս