ԱԺ-Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը բարձրացրեց Գեղարքունիքի մարզի Աղբյուրաձոր համայնքի 12 կմ անմխիթար ճանապարհի և նույն մարզի Մաքենիս համայնքի ջրի բացակայության խնդիրը:
«Մաքենիսում տարրական խմելու ջուր չկա, և 1800 մետր ջրագիծ է պետք քաշել»,-ընդգծեց նա և հարցրեց, թե երբ են բնակիչներին հուզող «օրհասական այս հարցերը լուծում ստանալու»:
Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ Աղբյուրաձորի ճանապարհի վերանորոգման հարցն ընդգրկվել է Համաշխարհային բանկով ֆինանսավորվող կենսական նշանակության ճանապարհների ցանկում: Նրա խոսքով, ջրագծի հարցն այս պահին քննարկվում է, իսկ լուծումը կստանա առաջիկայում:
«Ցանկում ներառված է, բայց սկզբնաժամկետով, վերջնաժամկետով կոնկրետ մեկ ամսում ես ձեզ կասեմ», – պատասխանեց նա: