Շարունակվելու են հարաբերությունները ԵՄ-ի հետ. Է. Նալբանդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից հետաքրքրվեց, թե ինչ հարաբերություններ ունի ՀՀ-ն Եվրամիության հետ:

«ԵՄ-ն Հայաստանի համար մնում է կարևոր գործընկեր, մեր հարաբերություններն ընդգրկում են բազմաթիվ ոլորտներ, պարբերաբար անցկացվում են ՀՀ-ի ու ԵՄ-ի միջև եղած ինստիտուցիոնալ կառույցների հանդիպումներ, Հայաստանն ակտիվորեն մասնակցում է բազմապլատֆորմ աշխատանքներին»,- ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ մոտ ապագայում ՀՀ-ն շարունակելու է աշխատանքներն ԵՄ նոր ղեկավարության հետ:

Թևան Պողոսյանը հարցրեց, թե արդյոք այս ամենը բավարար կլինի, որ ստորագրենք ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, ինչին նախարարը պատասխանեց, որ բոլոր ուղղություններով շարունակելու են համապարփակ հարաբերությունները ԵՄ հետ այնքանով, որքանով դա չի խոչընդոտի ՀՀ-ի պարտավորություններին, որ ունի այլ կառույցների նկատմամբ:




Լրահոս